Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սաուդյան գահաժառանգ արքայազնը կմեկնի Թուրքիա

Սաուդյան գահաժառանգ արքայազնը կմեկնի Թուրքիա
29.12.2017 | 13:51

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման Ալ Սաուդը կայցելի Թուրքիա` ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը։ «Տարվում է աշխատանք՝ Մուհամմադ իբն Սալման Ալ Սաուդի Թուրքիա այցի ամսաթվի հստակեցման համար՚` ասել է նա։ Վարչապետ Բինալի Յիլդիրիմն այցելել էր Սաուդյան Արաբիա և հանդիպել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի և գահաժառանգ արքայազնի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցերը, երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ